Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչ կատարվում է Բաքվում հայ գերիների նկատմամբ, կոնկրետ մեկ անձի՝ Իլհամ Ալիևի վրեժխնդրության հետևանքն է. Գեղամ Ստեփանյան
«Բաքվի բանտերում ապահվող հայ գերիների հարցի լուծման բանալին գտնվում է Հայաստանի իշխանությունների մոտ»,- ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց ակցիայի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նա նշեց, որ առնվազն այս հարցը օրակարգ դարձնելու և հետապանդելու հարցում առաջնային դեր և նշանակություն պետք է ունենա ՀՀ իշխանությունը։
«Սա չի քննարկվում։ Բայց մենք մեր պահանջը ուղղում ենք ոչ միայն Հայաստանի իշխանություններին, նաև միջազգային հանրության այլ դերակատարների, ցույց ենք տալիս, որ մարդիկ նաև ձեզնից պահանջելիք ունեն»,- ասաց Գ.Ստեփանյանը։
Արցախի ՄԻՊ խոսքով, ՀՀ ԱԳՆ-ն ոչինչ չասող որոշակի հայտարարություն է այսօր արել։
Գեղամ Ստեփանյանն ասաց, որ հայ գերիների այնտեղ գտնվելն արդեն հակասում է միջազգային իրավունքին։
«Միջազգային իրավունքը հստակ հնարավորություն է տալիս ազգերին, ժողովուրդներին անգամ ինքնորոշման համար դիմել զենքի։ Եթե ժողովուրդը գնում է այդ ճանապարհով իր ինքնորոշման իրավունքը իրացնելու համար, դրա մեջ հակաօրինական բան չկա։
Ինչ կատարվում է Բաքվում, առհասարակ դատավարությունը, որևէ ձևով իրավական պրոցես անվանել չենք կարող, քաղաքական ֆարս է, կոնկրետ մեկ անձի՝ Իլհամ Ալիևի վրեժխնդրության հետևանքն է։
Հայաստանի իշխանությունը որևէ գործընթաց չի կատարում, լուռ ու մունջ գնում են ուտոպիստական խաղաղության կոչվածի, որը չի լինելու։ Ինչքան հայկական կողմը խոսում է այդ մասին, ադրբեջանական կողմն այնքան պահանջներ է ներկայացնում»,- ասաց Գ.Ստեփանյանը։




