Վարդան Ղուկասյանին ձերբակալել է ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ոստիկանությունը. «Հետք»
Քաղաքական
15:13 28/02/2025
Հայաստան

Վարդան Ղուկասյանին ձերբակալել է ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ոստիկանությունը. «Հետք»

Երեկ ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում մանրամասներ էր ներկայացրել, թե ինչպես է կորել կապը կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանի հետ։ Ըստ հայտարարության` փետրվարի 21-ից Ղուկասյանի գտնվելու վայրը հայտնի չէ։ Այսօր նրա աջակիցները բողոքի ցույց են իրականացնելու ԱՄՆ դեսպանատան դիմաց։

«Հետքը» պարզել է, որ Ղուկասյանն այժմ ձերբակալված է և գտնվում է Լաս Վեգասում ՝ Հենդերսոն ձերբակալվածների պահման վայրում (HENDERSON DETENTION CENTER):

ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ոստիկանության (ICE) կայքի որոնման համակարգով հնարավոր է գտնել ձերբակալված անձանց՝ ըստ նրանց անձնական տվյալների։

Հենց այս համակարգի միջոցով են գտել Վարդան Ղուկասյանի ձերբակալման մասին տեղեկատվությունը։

Placeholder