Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի իշխանությունները քարտ-բլանշ տվեցին Ադրբեջանի իշխանություններին. Օհանյան
«Միակ լծակները, որոնք կարող են օգտագործել, իշխանություններն են։ Իշխանություններն են, որ կարող են պայմանավորվածություններ ձեռք բերել և Արցախի ճակատագրի և Բաքվում կեղծ դատավարության ճնշման տակ գտնվող մեր ռազմաքաղաքական ղեկավարության ճակատագրի վերաբերյալ»,- Ծիծեռնակաբերդում Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նա համախմբման կոչ արեց. «Մենք պետք է համախմբվենք։ Հիմնական բացասական երևույթը, որ բերել է այս ամենին, Հայաստանի իշխանությունն է։ Մեր համախմբման հիմնական ուղղությունը պետք է այն լինի, որ պարտադրենք այս իշխանություններին մեր ժողովրդի ցավը բարձրաձայնելու ու կեղծ դատավարության ընթացքում մեր հայրենակիցներին սատար կանգնելու»։
Ս.Օհանյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունները նաև այն ժամանակ, Ադրբեջանն «հակաահաբեկչական գործողությունների» ընթացքում հարձակում էր գործում Արցախի քաղաքական բնակչության վրա, ՀՀ իշխանություններն ասացին ու դրանով իսկ նաև քարտ բլանշ տվեցին Ադրբեջանի իշխանությունների ձեռքին, որ խաղաղ բնակչությանը ոչ մի վտանգ չի սպառնում։
Մանրամասն՝ տեսանյութում։