Ես երբեք չեմ ասել, որ «մարտի 1»-ի գործն ամբողջությամբ բացահայտվել է. Փաշինյան
Քաղաքական
11:17 01/03/2025
Հայաստան

Ես երբեք չեմ ասել, որ «մարտի 1»-ի գործն ամբողջությամբ բացահայտվել է. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք մատուցեցին «մարտի 1»-ի զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով «մարտի 1»-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։

«Ես երբեք չեմ ասել, որ «մարտի 1»-ի գործն ամբողջությամբ բացահայտվել է, ամբողջությամբ բառը չեմ օգտագործել, ես ասել եմ, որ «մարտի 1»-ի գործում բացահայտելու հանգամանքներ կան, ավելի ճիշտ ոչ թե բացահայտելու, այլ իրավական գնահատականի արժանացնելու, քննելու, հետաքննելու»,- հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ վերջին շրջանում տեղի է քննչական կոմիտեի նոր ղեկավարի նշանակում, նաև հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի մրցույթն է, ժամանակին, երբ քննարկել են գլխավոր դատախազի թեկնածությունը, «մարտի 1»-ի ամբողջական բացահայտմամբ զբաղվելը եղել է, լինելու  այն կարևոր խնդիրներից մեկը, որն ինքն իր  գործընկներներին առաջադրել է:

«Երբ որ ես ասում եմ բացահայտված է... Ըստ  ինչ է տեղի ունեցել, տեղի է ունեցել բռնի ուժով, բանակի ներգրավմամբ հանցավոր խմբավորումների, ապօրինի զինված խմբավորումների ներգրավմամբ տեղի է ունեցել  քաղաքացիական բողոքների ճնշում և սպանություններ, այս ամեն ինչը պետք է ինչ-որ ձևով ընթացք, իրավական գնահատական ստանա, բաց դա պետք է իրականացնեն իրավապահ մարմինները»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ հավատում է, որ հնարավոր է ամբողջությամբ բացահայտել «մարտի 1»-ի գործը. «Եթե չհավատամ, նման խնդիր չեմ դնի, ինչո՞ւ եմ խնդիր դնում՝ ի սկզբանե իմանալով, որ անհնար է լուծել, ինչո՞ւ եմ մարդկանց վատ վիճակի մեջ դնում՝ հավատում եմ»։

Placeholder
Ես երբեք չեմ ասել, որ «մարտի 1»-ի գործն ամբողջությամբ բացահայտվել է. Փաշինյան