Կարմիրբերետավորները խոտածածկին պառկեցրին Մելիքբեկյանի հրաժարականը պահանջող երկրպագուներին
Սպորտ
20:49 01/03/2025
Հայաստան

Կարմիրբերետավորները խոտածածկին պառկեցրին Մելիքբեկյանի հրաժարականը պահանջող երկրպագուներին

Ֆաստեքս ՀՊԼ 21-րդ տուրում «Փյունիկը» «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում մրցում է «Արարատ-Արմենիայի» հետ։

Sport Media.am-ի փոխանցմամբ, խաղասկզբում   ՖԱՖ-ի, Ռեդ Իգլսի ու հայկական թիմերի ֆան ակումբների անդամները ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականի պահանջով ներխուժել են խաղադաշտ։ Մոտ մեկ ժամ տևած դադարից հետո ոստիկանները մտան խաղադաշտ ու խոտածածկին պառկեցրին ֆանատներին՝ փորձելով բերման ենթարկել։

Փյունիկի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ու թիմի ու Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի հետ բանկցություններից հետո ֆանատները համաձայնեցին դուրս գալ խաղադաշտից։

Աղբյուրը հիշեցնում է, որ այսօր ֆանատները մտել էին խաղադաշտ նաև «Վան» - «Ալաշկերտ» խաղի ընթացքում։ Ոստիկանների հետ բախում էր եղել։

Դրանից հետո ՀՖՖ-ն հանդես եկավ հայտարարությամբ։

 

Placeholder