WTA-500. Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Աշխարհում
13:48 01/03/2025
Հայաստան

WTA-500. Ավանեսյանը կիսաեզրափակչում է

Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը մեքսիկական Մերիդայում անցկացվող  WTA-500 մրցաշարում  հաջողությամբ դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակչում նա խաղացել և 4:6, 6:2, 6:0 հաշվով հաղթել է դասակարգման 103-րդ հորիզոնականը զբաղեցնող ավստրալացի թենիսիստուհի Մայա Ջոյնթին։

sport.ru-ն գրում է, որ հանդիպումը տևել է 1 ժամ 47 րոպե։

Կիսափզրափակչում Ավանեսյանը կմրցի աշխարհի 10-րդ ռակետ ամերիկացի  Էմմա Նավարոյի հետ։
 

Placeholder
WTA-500. Ավանեսյանը կիսաեզրափակչում է