Հռոմի պապը գիշերը լավ է անցկացրել, նա հիմա հանգստանում է. Վատիկան
Աշխարհում
15:28 01/03/2025
Աշխարհ

Հռոմի պապը գիշերը լավ է անցկացրել, նա հիմա հանգստանում է. Վատիկան

Հռոմի պապը գիշերը լավ է անցկացրել, հիմա նա հանգստանում է։ CNN-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են Վատիկանից Պապի առողջության վերաբերյալ շաբաթ առավոտյան հրապարակած տեղեկանքում։

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Ֆրանցիսկոս պապը շնչառության հետ խնդիրներ է ունեցել, նրան շնչառական ապարատ են տեղադրել։ Խնդրի ընթացքում նա փսխումներ է ունեցել, ինչից հետո բժիշկները ստիպված են եղել ասպիրացիայի ենթարկել։

Նշվում է, որ այս պահին նրան որևէ ապարատ միացված չէ, սակայն պապը դիմակ է կրում, «քանի որ Պապը միշտ զգոն է բոլոր դեպքերում»։

Վատիկանի աղբյուրը CNN-ին հայտնել է, որ բժիշկները ակնկալում են նրա վիճակի մասին ավելի հստակ տեղեկատվություն տրամադրել  առաջիկա 24-48 ժամվա ընթացքում։

 

 

 

 

Placeholder