Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․
«Արդեն տևական ժամանակ է՝ կրկին դաշտ է բերվել «Ո՞վ բերեց Նիկոլին» անպտուղ դիսկուրսը: Ըստ ինձ, Նիկոլին բերել են ԲՈԼՈՐԸ։ Նիոլին բերել և պահում են բոլոր այն ուսուցիչները, որոնք 2018 թվականին իրենց աշակերտներին հանում էին փողոց, որ մերժեյին <<նախկիններին>>։
Ցավոք շատ աշակերտներ այլևս հերոսացան Արցախի սուրբ հողը պաշտպանելիս, այն ուսուցիչները, որոնք հանրային կարծիք չհայտնեցին, երբ 3-րդ դասարանի մայրենիի գրքր վրա տեսան վառվող ԵՌԱԳՈՒՅՆԸ կամ երբ դասագրքերում խեղաթյուրեցին ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։
Նիոլին բրել և պահում են բոլոր բժիշկները, այն բժիշկները,որոնք հանրային կարծիք չհայտնեցին, երբ անարգվեցին մեր հերոսների դիերը, երբ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի անվանումից հանեցին Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անունը։ Նիոլին բրել և պահում են այն գործարարները, որոնց համար Արցախի կորուստից ավելի ցավալի էր շրջանառության հարկի փոփոխությունը, և այսպես շարունակ։ Եվ ուրեմն, Ձեր մեջ փնտրեք Նիկոլին բերելու ու պահելու գաղտնիքը․․․․․