Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԿԽՄԿ-ն չի կարող մեկնաբանել որևէ իշխանության հայտարարություն. Ամատունին Բաքվում կոմիտեի փակման մասին
«Մեր կազմակերպությունը, լինելով չեզոք ու անկողմնակալ, չի կարող մեկնաբանել որևէ իշխանության հայտարարությունները՝ ներառյալ մեր մասին հանրային հարթակում»,-ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի դիմաց լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին՝ անդրադառնալով Ադրբեջանում կոմիտեի գործունեությունը դադարեցնելու Ադրբեջանի մտադրության մասին հարցին։
Հիշեցնենք, որ հայ գերիների/ռազմագերիների Բաքվում իրականացվող «դատավարության», նրանց նկատմամբ հոգեբանական ու ֆիզիկական բռնության և դրանց մեծ սպառնալիքների ֆոնին, Ադրբեջանում օրակարգ է բերվել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանից հեռացնելու հարցը: