Ոստիկանությունը՝ Ադրբեջանի դրոշով երթևեկող մեքենայի մասին
Իրավունք
17:25 03/03/2025

Ոստիկանությունը՝ Ադրբեջանի դրոշով երթևեկող մեքենայի մասին

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է մի մեքենա երթևեկում ճանապարհին՝ բեռնախցիկին Ադրբեջանի դրոշ։

ՆԳՆ խոսնակ  Նարեկ Սարգսյանը հայտնում է, որ տրանսպորտային միջոցը վարող անձի գործողություններում իրավախախտման հանգամանքները պարզելու և ըստ այդմ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով՝ վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Նախարարությունից նշում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
 

Placeholder
Ոստիկանությունը՝ Ադրբեջանի դրոշով երթևեկող մեքենայի մասին