Արտաշես Մխիթարյանն ազատվել է Երևանի դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնից
Մշակույթ
12:16 03/03/2025

Արտաշես Մխիթարյանն ազատվել է Երևանի դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնից

Արտաշես Մխիթարյանը 2025 թվականի փետրվարի 28-ից ազատվել է «Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից։ Այս մասին նշված է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշման մեջ։ 

Նրա աշխատանքային վերջին օր համարել է փետրվարի 27-ը:

Հիշեցնենք, որ Արտաշես Մխիթարյանը Դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնին էր 2023 թվականից։

Ավինյանի մեկ այլ որոշմամբ, Գրիգոր Խաչատրյանը փետրվարի 28-ից նշանակվել է «Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:

 

 

Placeholder