Էդուարդ Սպերցյանը մեկ ամսից ավելի չի կարող դուրս գալ մարզադաշտ
Աշխարհում
15:28 03/03/2025
Աշխարհ

Էդուարդ Սպերցյանը մեկ ամսից ավելի չի կարող դուրս գալ մարզադաշտ

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի առնվազն մեկ ամիս:

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում Սամարայի «Կռիլյա Սովետովի» հետ (1:1) խաղում Սպերցյանը վնասվածքի պատճառով փոխարինվել է երկրորդ խաղակեսում՝ դաշտից հեռանալով բժշկական էլեկտրամոբիլով։ Խաղից հետո ֆուտբոլիստը առանց արտաքին օգնության լքել է մարզադաշտը՝ նկատելի կաղալով։

«Матч ТВ»-ի հաղորդմամբ,  բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ Սպերցյանի վնասվածքը լուրջ է։ Ֆուտբոլիստը բաց կթողնի առնվազն մեկ ամիս, հնարավոր է նաև ավելին։ Վերականգնման պաշտոնական ժամկետները կհայտարարվեն մեկ շաբաթվա ընթացքում։

Նշենք, որ մարտին Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի շրջանակում երկու հանդիպում կանցկացնի Վրաստանի հետ։


 

Placeholder