Պաշտոնապես բացվեց Թումո Կապանի հիմնական շենքը
Կրթություն, գիտություն
19:20 03/03/2025
Հայաստան

Պաշտոնապես բացվեց Թումո Կապանի հիմնական շենքը

Մարտի 2-ին պաշտոնապես բացվեց Թումո Կապանի հիմնական շենքը՝ Սյունիքի հարավում Թումոյի կրթական ցանցն ամբողջացնող կենտրոն-հանգույցը։

Կենտրոնը տեղակայված է Կապանի երկաթուղային կայարանի շենքում, որը, պահպանելով պատմական և ճարտարապետական յուրահատկությունը, վերածնվել է որպես նորարարական հանգույց։ Կենտրոնը, Մեղրիի և Քաջարանի Թումո տուփերի հետ կրթական ցանց կազմելով, կծառայի շուրջ 2500 պատանիների։ Թումո Կապան այսուհետ դասընթացների և աշխատարանների կհաճախեն նաև պատանիներ Գորիսից, որտեղ կգործարկվի Թումո տուփ, և ուսանողները կապահովվեն տրանսպորտով։ 

Թումո Կապան նախագիծն իրականացվում է Կապանի համայնքապետարանի, ԵՄ-ի «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության և Թումոյի դոնորներ Ջուդիթ Սարյանի և Վիկտոր Զարուգյանի հետ համագործակցության շնորհիվ։ Մեղրիի և Գորիսի տուփերի հովանավորներն են Քաշյան ընտանիքը և «ContourGlobal» ընկերությունը։
 

Placeholder