Մարտուն Գրիգորյան.  Եթե Գյումրիում  չկեղծեն,  իշխանությունը միանշանակ չի կարողանա հաղթել
Քաղաքական
09:56 03/03/2025
Հայաստան

Մարտուն Գրիգորյան. Եթե Գյումրիում չկեղծեն, իշխանությունը միանշանակ չի կարողանա հաղթել

«Գյումրիում ընտրությունների կեղծման վերաբերյալ ընդդիմադիր ուժերը մտահոգություններ ունեն, կան որոշալի խնդիրներ ցուցակների ու այլ բաների հետ կապված։ Բնականաբար, բոլորս ուշի ուշով հետևելու ենք,  որ խնդիրներ չլինեն, թույլ չենք տալու»,-Irakanum-ին տված հարվազրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշման մասին հայտարարած Մարտուն Գրիգորյանը։

Նա հիշեցրել է, որ ընտրությունները կեղծում է իշխանությունը, իսկ այդ կեղծիքի դեմն առնելու համար ընդդիմությունն անելիք ունի։

«Ընդդիմությունը կարող է ասել, եթե հանկարծ իշխանությունը չկարողանա կեղծել, իսկ կեղծիքների մասին արդեն շատ է խոսվում, միանշանակ իշխանությունը Գյումրիում չի կարողանա հաղթել»,-նշել է Մարտուն Գրիգորյանը։

Անդրադառնալով հարցին, ճի՞շտ են այ պնդումները, որ Գրիգորյանի թիկունքում կանգնած է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, պատգամավորը նշել է.

«Այդպես չէ։ Այս պահին էլ կարող եմ հստակ ասել, մեծ հաշվով Սերժ Սարգսյանը նույնիսկ դեմ է այս ընտրություններին մասնակցությանը։ Ես Հանրապետական կուսակցության անդամ չեմ եղել, ես անկուսակցական եմ։ ԱԺ ընտրություններին իմ թեկնածությունն առաջադրլ է «Հայրենիք» կուսակցությունը, որը դաշինք է կազմել «Հանրապետական» կուսակցության հետ։ Ես իմ անցած ճանապարհի հետ կապված ամաչելու բան չունեմ, երբևիցե այդ ջայլամի քաղաքականությունն իմը չի եղել»։

Placeholder
Մարտուն Գրիգորյան. Եթե Գյումրիում չկեղծեն, իշխանությունը միանշանակ չի կարողանա հաղթել