Ռուբեն Վարդանյանը ենթարկվել է բժշկական չեզոք ստուգման. ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ
Առողջություն
14:25 03/03/2025
Հայաստան

Ռուբեն Վարդանյանը ենթարկվել է բժշկական չեզոք ստուգման. ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի դիմաց Բաքվում հայ գերիների փրկության հարցով  ակցիայի մասնակիցների հետ հանդիպման դուրս եկավ գրասենյակի  ներկայացուցիչ Զառա Ամատունին։

Նա հայտնեց, որ հացադուլ հայտարարած անձանց ԿԽՄԿ հնարավորություն ունի տեսակցել բժշկի հետ միասին։
 

«Բժիշկը նույնպես հանդիսանում է պատվիրակ, ինչը նշանակում է, որ չի հանդիսանում տվյալ երկրի անձնակազմ։ Այսինքն, չեզոքությունը ապահովելով մեր պատվիրակների հետ բժիշկը նույնպես այլազգի կոլեգա է։ Տվյալ տեսակցության շրջանակում եղել է բժշկական անձնակազմ, որը հնարավարություն է  ստացել ապահովել այդ չեզոք զննումը անձի, որը գտնվում է հացադուլի մեջ»,-ազաց Ամատունին։

Նա կրկին նշեց, որ անձանց հետ տեսակցությունների մանրամասները, դրանց ընթացքում արձանագրածները չեն կիսում հանրության, ընտանիքի, Հայաստանի իշխանությունների հետ, դրանք վերաբերում են տվյալ երկրում անազատության մեջ գտնվողների պատասխանատուներին։

Placeholder
Ռուբեն Վարդանյանը ենթարկվել է բժշկական չեզոք ստուգման. ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ