Բաքվի դատարանում Լևոն Մնացականյանը հաստատել է իր մասնակցությունն Ադրբեջանի դեմ պատերազմում
Քաղաքական
09:24 04/03/2025

Բաքվի դատարանում Լևոն Մնացականյանը հաստատել է իր մասնակցությունն Ադրբեջանի դեմ պատերազմում

«Ադրբեջանում տեղի ունեցող «դատավարություններին» հետևելը իսկական սարսափ ֆիլմի ազդեցություն ունի, որովհետև ամբաստանյալի կարգավիճակում գտնվող հայերը ո´չ միայն գտնվում են տոտալ ճնշումների և հոգեբանական գրոհների տիրույթում, այլ ստիպված են խոսել մի պրոցեսում, որտեղ իսկզբանե որևէ իրավական բան գոյություն չունի»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Նա գրել է, որ ադրբեջանական կայքերի փոխանցմամբ, գեներալ Լևոն Մնացականյանը հաստատել է իր մասնակցությունն Ադրբեջանի դեմ պատերազմում, իսկ որ դրվագով հերքել իր ներկայությունը` միաժամանակ նշել է, որ որտեղ էլ չի մասնակցել, եթե դրա անհրաժեշտությունը լիներ` կմասնակցեր:

«Մնացականյանին լավ ճանաչելով, իր յուրաքանչյուր ձևակերպման տակ ոչ միայն տողատակներն եմ կարդում, այլ շատ դեպքերում իր հոգեվիճակի մեջ մտնում:

Սա է ադրբեջանական «արդարադատության» պտուղներն ու սանձարձակությունը, որն այդպես էլ միջազգային հանրության լուրջ հակազդեցությանը չբերեց»,- գրել է Աբրահամյանը։ 

 

Placeholder
Բաքվի դատարանում Լևոն Մնացականյանը հաստատել է իր մասնակցությունն Ադրբեջանի դեմ պատերազմում