Որոշակի անհանգստություններ կան Բաքվում  պահվող անձանց իրավունքների հետ կապված.  Եղիշե Կիրակոսյան
Քաղաքական
16:31 04/03/2025
Հայաստան

Որոշակի անհանգստություններ կան Բաքվում պահվող անձանց իրավունքների հետ կապված. Եղիշե Կիրակոսյան

«Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցների շրջանակում Բաքվում պահվող հայ ռազմագերների և քաղաքացիական անձանց առողջական վիճակի, պահպման պայմանների վերաբերյալ վերջին տվյալները ստացել ենք փետրվարի սկզբին»,-  Ազգային ժողովում «1899 թվականի հուլիսի 29-ին և 1907 թվականի հոկտեմբերի 18-ին Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաները վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկմանն ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նա նշեց, որ պարբերաբար հետևում են մամուլում շրջանառվող տեղանյութերին, նկարներին։

«Բոլորն ուշադրությամբ ուսումնասիրում ենք, դրանք ներկայացվում են եվրոպական դատարանի ուշադրությանը՝ պահանջելով, որ  եվրոպական դատարանը պարտավորեցնի լրացուցիչ տեղեկատվություն տրամադրի ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարության մասով, այլ նաև բոլոր պահվող անձանց մասով։

Մեզ մոտ էլ կան որոշակի անհանգստություններ կապված  այլ պահվող անձանց իրավունքների հետ կապված։ Այդ  ուղղությամբ իրականում փորձում ենք բավականին մարմանասն աշխատանք կատարել։ Կշարունակենք աշխատանքները»,- ասաց Ե. Կիրակոսյանը։

Placeholder
Որոշակի անհանգստություններ կան Բաքվում պահվող անձանց իրավունքների հետ կապված. Եղիշե Կիրակոսյան