Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար:
Ալագյազի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արագածի տարածաշրջանում, Գորայք-«Զանգեր» հատվածում, Աբովյան և Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն։
Շինուհայր-Հարժիս ճանապարհահատվածում բուք է։