Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բաքվում Ռուբեն Վարդանյանի գլխին երկաթ են հագցրել, Բակո Սահակյանի դիմացի ատամները կիսով չափ չկան. Թովմասյան
«Մենք տեսել ենք կադրեր, որ Ռուբեն Վարդանյանն ակնհայտորեն խոշտանգված է, ըստ ՀԿ-ների հայտարարության, նրա գլխին երկաթյա օղակ են տեղադրել և տանջել են, տեսել ենք կադրեր, որ Բակո Սահակյանի դիմացի ատամները կեսով չափ չկան։ Սրանք տեսանելի մասն են, որոնք վկայությունն են այն իրողության մասին, որ հայ գերիները խոշտանգվում են Ադրբեջանի բանտում»,- Ազգային ժողովում նիստի ժամանակ ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա նշեց, որ խոշտանգումների մասով իրավիճակը լարվում է։
«Ահազանգեր ունենք, որ, ըստ էության ոչինչ չի արվում։ Ունենք հրապարակային խոստովանություններ, որ պետք չէ շատ խոսել Բաքվում պահվող հայ գերիների մասին։
Իսկ հայկական կողմն ինչքան չի խոսում, այնքան խոշտանգումները շարունակվում են»,- ասաց Թ.Թովմասյանը։