Արփինե Սարգսյանը Իտալիայի դեսպանի հետ քննարկել է վիզաների ազատականացման հարցը
Քաղաքական
21:22 04/03/2025
Տարածաշրջան

Արփինե Սարգսյանը Իտալիայի դեսպանի հետ քննարկել է վիզաների ազատականացման հարցը

ՆԳՆ-ից հայտնում են, որ  Արփինե Սարգսյանըընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։

«Անդրադարձ է կատարվել Ոստիկանության ոլորտում որոշակի համագործակցության փորձին և հնարավորություններին, մասնավորապես՝ Ոստիկանության գվարդիայի ձևավորման և հենասյունային այլ ուղղություններով:

Արփինե Սարգսյանը նշել է, որ Հայաստանում առաջիկայում մշակվելու է հանցագործությունների կանխարգելման ռազմավարություն և, հաշվի առնելով այդ ուղղությամբ Իտալիայի Հանրապետության փորձը, առաջարկել է ընդլայնել համագործակցությունն  այդ ոլորտում:

Անդրադարձ է կատարվել նաև վիզաների ազատականացման, մուտքի արտոնագրերի հարցերին և միգրացիոն ոլորտում համագործակցությանը»,-հայտնում են ՆԳՆ-ից:

 

Placeholder