Նայում եմ այսօրվա Կասկադին և մտածում՝ լավ, ինչքա՞ն կարելի է ստել․ Քրիստինա Վարդանյան
Հասարակություն
18:38 04/03/2025
Հայաստան

Նայում եմ այսօրվա Կասկադին և մտածում՝ լավ, ինչքա՞ն կարելի է ստել․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է.

«Նայում եմ այսօրվա Կասկադին և մտածում, լավ՝ ինչքա՞ն կարելի է ստել։ Դուք մարդկանց ու՞մ տեղն եք դրել։ Այդ ո՞ր տարածքում եք «Աոկիգահարա» անտառը ստեղծելու…

Երևանին նվիրում եք հերթական շիկացող, ահռելի ծավալի քարն ու բետոնը (ըստ իս՝ բազմաշերտ տապանաքարի տեսքով) և խորացնում քաղաքի կենտրոնի ջերմային կղզին, հսկայական վնաս պատճառելով բնակչության առողջությանը։ Բոլորս լսեցինք «Քաղաքապետի 100 երազները» շարքի հերթական հեքիաթի սեղմ բովանդակությունը՝ Կասկադի անտառաշերտը, կանաչապատ հատվածները, ցուցասրահները, համերգասրահները և այլն…

Իսկ իրականում, դարձյալ, մայրաքաղաքի մի «չալաղաջ» հատված՝ համեմված կոռուպցիոն ռիսկերով, կկառուցապատվի…

Կենտրոնի հարյուրավոր ծառերը դահիճաբար հատեցին և մարսեցին՝ անտեսելով տասնյակ միջազգային փորձագետների եզրակացությունները՝ Քեմբրիջի Քավենդիշ լաբորատորիայից, որը աշխարհին 30 Նոբելյան մրցանակակիր էր նվիրել, մինչև ՅՈՒՆԵՍԿՈ-ի գիտխորհուրդ։ Թիմը տեր է, նախագիծը ստորագրողն էլ միշտ կստորագրի։

Հիմա Կասկադն է…

Ամենը հանուն Երևանի և երևանցու…»։

Placeholder