Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բաքվի դատարանում այսօր շարունակվել է Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործով դատական քննությունը։
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այսօրվա նիստում իրեն ուղղված ոչ մի հարցի չի պատասխանել։
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին տարածվեց Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը հացադուլի մասին.
«Ես որոշում եմ կայացրել հացադուլի միջոցով բողոքս հայտնել ի նշան իմ նկատմամբ իրականացվող դատական ֆարսի: Սա իմ պատասխանն է միջազգային իրավունքի և Ադրբեջանի դատավարական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներին: Այն, ինչ կատարվում է դատարանի դահլիճում, չի կարելի համարել դատավարություն: Դա քաղաքական շոու է, որտեղ ցուցադրաբար արհամարհվում է արդար դատաքննության իմ իրավունքը»։
Վերջին նիստում Ռուբեն Վարդանյանի դեմքին առկա էին խոշտանգման հետքեր։ Լուսանկարների տարածումից հետո Երևանում ՀՀ ԱԳ նախարարության, ՄԱԿ-ի, ԿԽՄԿ երևանյանգրասենյակների դիմաց անցկացվեցին բողոքի ակցիաներ՝ Ռուբեն Վարդանյանին ու Բաքվում պահվող մյուս գերիներին, պատանդներին ու ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով։