Ադրբեջանը ծանուցել է ԿԽՄԿ-ին երկրում իր գրասենյակը փակելու մտադրության մասին
Քաղաքական
15:34 05/03/2025
Տարածաշրջան

Ադրբեջանը ծանուցել է ԿԽՄԿ-ին երկրում իր գրասենյակը փակելու մտադրության մասին

Ադրբեջանի կառավարությունը ծանուցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) երկրում իր գրասենյակը փակելու մտադրության մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին ասել է ԿԽՄԿ-ի Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարը։

Նա նշել է, որ ներկայում ներկայացուցչությունը կապի մեջ է իշխանությունների հետ։

«Այս երկխոսությունը մեր գաղտնի և երկկողմանի երկխոսության մի մասն է»,- ասել է  ԿԽՄԿ-ի Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարը:

Placeholder
Ադրբեջանը ծանուցել է ԿԽՄԿ-ին երկրում իր գրասենյակը փակելու մտադրության մասին