Երկրում տեղի ունեցող հիմնական գործընթացներում մասնակցություն ենք ունենալու. Լևոն Քոչարյան
Քաղաքական
16:03 05/03/2025
Հայաստան

Երկրում տեղի ունեցող հիմնական գործընթացներում մասնակցություն ենք ունենալու. Լևոն Քոչարյան

«Ես ինքս չեմ անդրադարձել այդ թեմային, մտածել ու մտածում եմ, որ մենք ավելի կարևոր գործ ունենք անելու»,- խրհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով  վերջին օրերին ՀՀ Երկրորդ և Երրորդ նախագահների քաղաքական թիմերի ներկայացուցիչների երկխոսությանը։

Անդրադառնալով 2018 թվականի իրադարձություններին՝ Լևոն Քոչարյանն ասաց, թե տարբեր վարկածներ են շրջանառվում դրանց պատճառների մասին, որոնք սպառիչ պատասխան չեն տալիս հարցերի, այդ պատճառով էլ խոսակցությունները շարունակվում են, բայց, ըստ նրա, այդ խոսակցություններն ուղղորդված չեն։

Նա պրիմիտիվ ու անիմաստ համարեց խոսակցությունները, որ Լևոն Քոչարյանի հորեղբոր աղջկա՝ 2018 թվականի շարժմանը մասնակցելը Ռոբերտ Քոչարյանի կողմից Նիկոլ Փաշինյանին իշխանության բերել է նշանակում։

«Այս ամենի պատճառն այն է, որ հորս ասուլիսիսց հետո հարձակում է սկսվել և ես չեմ հասկանում, թե ինչի համար, պատճառը որն է»,-ասաց Լևոն Քոչարյանը և հավելեց.«Մեր հիմնական նպատակը այս չարիքի իշխանությունից ազատվելն է, այստեղ է, որ նուրբ կետ կա, թե որտեղ է որ, պետք է արձագանքել, որտեղ է, որ մի կողմ պետք է դնել այդ ամենը։ Էս տարիների ընթացքում էդ նպատակով ենք առաջ գնացել, շատ հարցեր դրել ենք մի կողմ, չենք մտել դրա մեջ, չենք խորացել։ Վստահ եմ՝ նաև մյուս կողմից է այն եղել։ Բայց հիմա այնպես ստացվեց, որ դրա արձագանքելու կարիքն առաջացել է։ Այս դիսկուրսը տեղափոխվեց 2018 թիվ, բայց դրա մասին չէր խոսքը»։

Նա հայտարարեց, թե չի կարծում, որ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ժամանակ ընդդիմադիր ինչ-որ թևի ուղղությամբ վիրավորանք  և անհարգալից վերաբերմունք է դրսևորվել։

«Մամուլի ասուլիսի մի մասն է նաև սրանցից ազատվելը, սրանց դեմ պայքարելն ու այ դա է հարցեր առաջացնում, թե ինչի հետ է կապված այս ամեն ինչը»,- ասաց Քոչարյանը և, նշելով, որ այս ամենի պատճառը մամուլի ասուլիսին արձագանքն էր, որը բերեց ոչինչ չտվող պառակտում, հավելեց. «Երկրում տեղի ունեցող հիմնական գործընթացներում, կլինի  ընտրություններ թե փողոցային պայքար,  մենք ինչպես նախկինում, այնպես էլ այս տարիների ընթացքում բոլոր դժվարություններով հանդերձ, որ բոլորս կրում ենք, մասնակցություն ենք ունենալու»։

Placeholder
Երկրում տեղի ունեցող հիմնական գործընթացներում մասնակցություն ենք ունենալու. Լևոն Քոչարյան