Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանը ծանուցել է ԿԽՄԿ-ին երկրում իր գրասենյակը փակելու մտադրության մասին
Ադրբեջանի կառավարությունը ծանուցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) երկրում իր գրասենյակը փակելու մտադրության մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին ասել է ԿԽՄԿ-ի Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարը։
Նա նշել է, որ ներկայում ներկայացուցչությունը կապի մեջ է իշխանությունների հետ։
«Այս երկխոսությունը մեր գաղտնի և երկկողմանի երկխոսության մի մասն է»,- ասել է ԿԽՄԿ-ի Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարը: