Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի հետ
Քաղաքական
17:00 06/03/2025
Տարածաշրջան

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի հետ

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց  է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ:

ԱԳ նախարարությունից հայտնում են, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ:

Արարատ Միրզոյանը և Մակա Բոճորիշվիլին անդրադարձ են կատարել Հայաստան-Վրաստան բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շրջանակներում նախատեսվող առաջիկա ծրագրերին՝ երկու երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերությանը համահունչ:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ քննարկումներին։

Placeholder
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի հետ