Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ կսկսի աշակերտների ու ուսանողների հետ
Կրթություն, գիտություն
22:14 06/03/2025
Հայաստան

Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ կսկսի աշակերտների ու ուսանողների հետ

ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող  Ժաննա Անդրեասյանը մտադիր է հանդիպումներ սկսել աշակերտների ու ուսանողների հետ։ Այդ մասին նա տեղեկացրել է  ֆեյսբուքյան իր էջում.

«Սիրելի աշակերտներ, ուսանողներ, հաջորդ շաբաթվանից սկսած յուրաքանչյուր շաբաթ առանձին ընդունելության ժամեր կունենամ ձեզ հետ խոսելու, ձեր առաջարկներն ու դիտարկումները լսելու համար։ Կփորձենք դա կազմակերպել յուրաքանչյուր ուրբաթ, ժամը 15:00-17։00:

Խնդրում եմ զանգահարեք (010) 59-96-00 հեռախոսահամարով կամ գրեք [email protected] հասցեով՝ նախապես գրանցվելու համար»։

 

 

 

Placeholder