ՀԱՊԿ-ն աշխատանքային կապեր է պահպանում Երևանի հետ, Հայաստանը մնում է դաշնակից. Գլխավոր քարտուղար
Քաղաքական
09:49 06/03/2025

ՀԱՊԿ-ն աշխատանքային կապեր է պահպանում Երևանի հետ, Հայաստանը մնում է դաշնակից. Գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ-ն աշխատանքային կապեր է պահպանում Երևանի հետ, Հայաստանի նկատմամբ կազմակերպության պարտավորությունները մնում են ուժի մեջ։ «Իզվեստիային» ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:

«Մենք աշխատանքային կապեր ենք պահպանում Երևանի հետ։ Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը մնում է դաշնակից, և կազմակերպության պարտավորությունները երկրի նկատմամբ ուժի մեջ են։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը վերսկսելու պատրաստակամության մասին ազդանշաններին, ապա հարաբերությունների ձևաչափը չի փոխվել և մնում է նույնը»,- ասել է նա։

Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին 2024 թվականի փետրվարին։ 

Placeholder