«Հրապարակ». Օսկանյանը լա՞վ լուրերով է Հայաստան վերադարձել
Օրվա մամուլ
09:02 06/03/2025
Հայաստան

«Հրապարակ». Օսկանյանը լա՞վ լուրերով է Հայաստան վերադարձել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի հարցերով զբաղվող հանձնախմբի ղեկավար Վարդան Օսկանյանն օրերս Հայաստան է վերադարձել: Արցախցի քաղաքական գործիչները, մասնավորապես՝ խորհրդարանականները, սրտատրոփ սպասում են նրա հետ հանդիպմանը։ Եկող շաբաթ Արցախի ներկայացուցչությունում նրանք Օսկանյանին կհյուրընկալեն: Մեծ հույսեր ունեն, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ Օսկանյանը լավ լուրերով է Հայաստան վերադարձել։

Հիշեցնենք, որ այս հանձնախումբը` Օսկանյանի գլխավորությամբ, զբաղվում է արցախցիների հիմնարար իրավունքներով և գլխավորապես՝ վերադարձի հարցով, ու միջազգային հարթակներում բազում հանդիպումներ են ունենում՝ հարցին լուծում գտնելու ակնկալիքով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder