Ռուսաստանը հաշվի կառնի Մակրոնի՝ միջուկային շանտաժի նոտաներ պարունակող հայտարարությունը
Քաղաքական
19:10 06/03/2025
Աշխարհ

Ռուսաստանը հաշվի կառնի Մակրոնի՝ միջուկային շանտաժի նոտաներ պարունակող հայտարարությունը

Ռուսաստանն իր պաշտպանական պլանավորման մեջ հաշվի կառնի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին հայտարարությունները, որոնք պարունակում են միջուկային շանտաժի նոտաներ, - ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասվում է ՌԴ ԱԳՆ-ում։

Մակրոնը մարտի 5-ին ասել է, որ Ռուսաստանը սպառնալիք է դարձել Ֆրանսիայի և Եվրոպայի համար։ Նա կոչ է արել քննարկել Ֆրանսիայի միջուկային զենքի կիրառումը ողջ ԵՄ-ի պաշտպանության համար՝ նշելով, որ ԱՄՆ-ը փոխել է իր դիրքորոշումը Ուկրաինայի և ՆԱՏՕ-ում Վաշինգտոնի առաջատար դերի վերաբերյալ։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ռուսաստանի մասին Մակրոնի հայտարարությունն անվանել է առճակատման տանող։ Նրա խոսքով, այն պարունակում է բազմաթիվ անճշտություններ, մասնավորապես, ոչինչ չի ասվում այն ​​մասին, թե ինչպես էր ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքը արագ տեմպերով առաջ շարժվում դեպի ռուսական սահման և այդ կապակցությամբ Մոսկվայի մտահոգությունների մասին։

Placeholder