Հայաստանում վերջին տարիներին աճել է ռոմանտիկ խարդախությունների թիվը. Արթուր Պապյան
Տնտեսություն
16:14 06/03/2025
Հայաստան

Հայաստանում վերջին տարիներին աճել է ռոմանտիկ խարդախությունների թիվը. Արթուր Պապյան

«Հայաստանում վերջին 1-2 տարիներին շեշտակիորեն աճել են տարբեր տիպի  ներդրումային խարդախությունները, ֆիշինգային երևույթները»,- ասուլիսում ասաց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ, «CyberHUB-AM»-ի համահիմնադիր Արթուր Պապյանը։

Նա նշեց, որ ավելացել են նաև ռոմանտիկ խարդախությունների դեպքերը, երբ սահմանից այն կողմ դիմում են Հայաստանի որևէ քաղաքացու, ասում են՝ ամուսնանանք,  շփվենք, հետո ինչ-որ պահի վերաճում է խարդախության սխեմայի։

Փորձագետի ներկայացմամբ, 2022 թվականից,  երբ Հայաստան եկան միգրանտներ ՌԴ-ից, Ուկրաինայից, իրենց հետ բերեցին ֆիշինգային խարդախության հերթական ալիքը. «Տեսնում ենք, որ մարդիկ ավելի պատրաստակամ են դարձել էլեկտրոնային վճարամիջոցներն ինտերնետով օգտագործել, որը մենք կապում ենք Հայաստանում առցանց առևտրի մշակույթի տարածման հետ, այսինքն ինտերնետում հայտնվեց փող, դրա հետ եկան տարբեր տիպի մեխանիզմներով գումար կորզող խաբեբաներ»։

Ասուլիսին ներկա Կենտրոնական բանկի զեղծարարության կանխարգելման բաժնի պետ Մարիամ Թովմասյանն ասաց, որ ֆինանսական  համակարգում հիմնական խարդախությունների ճնշող մեծամասնությունն այն դեպքերն են, երբ որ զեղծարարներն ինչ-որ ճանապարհներով  սպառողների վստահությունը  չարաշահելու միջոցով կարողացել են տիրապետել իրենց անձնական տվյալներին։ 

«Հիմնական դեպքերը, որը վերջին շրջանում  ֆինանսական համակարգում գրանցված են և մեզ հայտնի են, այն դեպքերն են, երբ որ, օրինակ, սպառողներին  հղումներ են ուղարկվում, սպառողները մուտք են գործում այդ հղումներով լավ չգիտակցելով, թե որտեղից է հղումն ուղարկված, լրացնում են իրենց անձնական տվյալները։ Շատ ժամանակ զեղծարարները ներկայանում են ֆինասական հաստատությունների անմամբ»,- ասաց Մ.Թովմասյանը։ 

Placeholder
Հայաստանում վերջին տարիներին աճել է ռոմանտիկ խարդախությունների թիվը. Արթուր Պապյան