Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանը հաշվի կառնի Մակրոնի՝ միջուկային շանտաժի նոտաներ պարունակող հայտարարությունը
Ռուսաստանն իր պաշտպանական պլանավորման մեջ հաշվի կառնի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին հայտարարությունները, որոնք պարունակում են միջուկային շանտաժի նոտաներ, - ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասվում է ՌԴ ԱԳՆ-ում։
Մակրոնը մարտի 5-ին ասել է, որ Ռուսաստանը սպառնալիք է դարձել Ֆրանսիայի և Եվրոպայի համար։ Նա կոչ է արել քննարկել Ֆրանսիայի միջուկային զենքի կիրառումը ողջ ԵՄ-ի պաշտպանության համար՝ նշելով, որ ԱՄՆ-ը փոխել է իր դիրքորոշումը Ուկրաինայի և ՆԱՏՕ-ում Վաշինգտոնի առաջատար դերի վերաբերյալ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ռուսաստանի մասին Մակրոնի հայտարարությունն անվանել է առճակատման տանող։ Նրա խոսքով, այն պարունակում է բազմաթիվ անճշտություններ, մասնավորապես, ոչինչ չի ասվում այն մասին, թե ինչպես էր ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքը արագ տեմպերով առաջ շարժվում դեպի ռուսական սահման և այդ կապակցությամբ Մոսկվայի մտահոգությունների մասին։