Զնդանում գտնվող  ռազմագերիներից ոմանք անգամ մեզ են դիմում՝ տոկուն լինելու ակնկալիքով. Գևորգ Դանիելյան
Քաղաքական
14:34 07/03/2025
Հայաստան

Զնդանում գտնվող ռազմագերիներից ոմանք անգամ մեզ են դիմում՝ տոկուն լինելու ակնկալիքով. Գևորգ Դանիելյան

«Բաքվի շինծու դատավարությունը, շնորհիվ քավության նոխազ դարձած հայազգի ռազմագերիների, թերևս, ամբողջովին խառնեց թուրք-ադրբեջանական քաղաքականության խաղաքարտերը: Նրանց կեղծիքները փաստարկված ու համարձակ կեցվածքով մերկացվում, իսկ մեղադրանքները հրապարակայնորեն հերքվում են»,-գրում է իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը։

Նա շարունակում է.

«Անսալով անմարդկային կտտանքները և տարրական նորմերի բացահայտ ոտնահարումներով դատավարություն կոչված ֆարսը, մեր հայրենակիցները կարողացան դրսևորել անհրաժեշտ տոկունություն և հուսախաբ անել այդ անհատների կոտրվելն ակնկալող իրական թուլամորթներին:  Զնդանում գտնվող  ռազմագերիներից ոմանք անգամ մեզ են դիմում՝ տոկուն լինելու ակնկալիքով:

Մեր խորին երախտագիտությունը նրանց բոլորին:

Մի վերապահում՝ ինչպես և ակնկալվում էր, «մեղադրող» կոչված կողմը, մեղադրանքի առանձին կետեր իբր հիմնավորելու նկատառումով, չի զլանում և հաճախ հղումներ է անում մեր գործիչների հայտարարություններին, ինչը վերջապես պետք է սթափեցնի բոլորիս և հուշի, որ հարկ է ձեռնպահ մնալ այդ մարդկանց առնչվող մտքերը՝ ներքին քաղաքականության նյութ դարձնելու գայթակղությունից, սա է իրական «չվնասելու» սկզբունքը:
Աստված պահապան մեր ռազմագերիներին»։

Placeholder
Զնդանում գտնվող ռազմագերիներից ոմանք անգամ մեզ են դիմում՝ տոկուն լինելու ակնկալիքով. Գևորգ Դանիելյան