Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վրաստանը Բալթյան երկրներին մեղադրում է իրենց երկրները Ռուսաստանի դեմ զենքի վերածելու մեջ
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, թե մերձբալթյան երկրները մտադիր են հանրապետություններում փոխել իշխանությունը, որպեսզի հետագայում այդ երկրները որպես զենք օգտագործեն Ռուսաստանի դեմ։ Նրա խոսքերը մեջբերում է NewsGeorgia պորտալը։
Նրա խոսքով, բալթյան երկրների իշխանությունները Վրաստանում ունեն ճիշտ նույն շահը՝ Թբիլիսին վերածել Ռուսաստանի դեմ զենքի ու գործիքի։
«Այս երեք հետխորհրդային երկրներն Ռուսաստանի հետ կապված ունեն իրենց մտավախությունները։ Փոխանակ համարձակորեն դիմակայելու այդ մտավախություններին և, անհրաժեշտության դեպքում, պատերազմ սկսեն, նրանք փորձում են օգտագործել այլ երկրների և ժողովուրդների ձեռքերը՝ ստիպելու Ռուսաստանին ուշադրությունը շեղել այլ հարցերի վրա»,- ասել է Պապուաշվիլին։