Այսօր հայանպաստ և հայկական պետականության շահերի պաշտպանությանն ուղղված քաղաքականություն չի վարվում. Տարոն Սիմոնյան
Քաղաքական
15:31 07/03/2025
Հայաստան

Այսօր հայանպաստ և հայկական պետականության շահերի պաշտպանությանն ուղղված քաղաքականություն չի վարվում. Տարոն Սիմոնյան

«Ռուբեն Վարդանյանի աուդիոուղերձը, Բաքվում գտնվող մեր մյուս գերիների ուղեձները, որոնք լռելյայն են այն փոխանցում, մեկն է՝ պետք է պահել ազգային արժանապատվությունը, Հայաստանի Սահմանադրությունը, որտեղ պետությունն ուղղակի  պարտավարություն ունի պաշտպանել սեփական քաղաքացիների իրավունքները»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց իրավագիտության թեկնածու, դոցենտ Տարոն Սիմոնյանը, ով այցելել է Ազատության հրապարակում հացադուլ անող «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանին և մյուս երկու քաղաքացիներին։

Նա նշեց, որ այսօր պետությունը չի օգտագործում իր բոլոր լծակները հայ գերիներին վերադարձնելու համար։

«Կան մի շարք լծակներ, որոնք Հայաստանը չի օգտագործում՝ խախտելով սեփական Սահմանադրությունը առ պաշտպանության սեփական քաղաքացիների»,- ասաց Տ.Սիմոնյանը։

Իսկ թե ինչու չի օգտագործվում, նրա խոսքով, պետք է հարցնել հենց իշխանություններին, բայց գնահատական տվեց, թե նրանց քաղաքականությունն ինչ ուղղությամբ է գնում. «Հայանպաստ և հայկական  պետականության շահերի պաշտպանությանն ուղղված քաղաքականություն չի վարվում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Placeholder