«Ժողովուրդ». ՔՊ-ական վարչության անդամներն ու մարզի «վերնախավը» Փաշինյանին համոզել են, որ ընդդիմությունը ընտրվելու շանս չունի
Օրվա մամուլ
08:53 07/03/2025
Հայաստան

«Ժողովուրդ». ՔՊ-ական վարչության անդամներն ու մարզի «վերնախավը» Փաշինյանին համոզել են, որ ընդդիմությունը ընտրվելու շանս չունի

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, գիշեր-ցերեկը մեկ արած, ջանքեր է գործադրում Գյումրու և Փարաքարի արտահերթ ընտրություններում հաղթանակ ապահովելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ այս հարցում բոլոր մանրուքներով զբաղվում է Նիկոլ Փաշինյանը ու երկու մարզի մարզպետների հետ անդադար կապի մեջ է, որոնք էլ զեկուցում են, թե ինչ իրավիճակ է բնակիչների շրջանում, ինչ տպավորություններ ու պահանջներ կան: Դա է պատճառը նաև, որ օրումեջ ռեժիմով ՔՊ Վարչության արտահերթ նիստ է գումարվում, որի ժամանակ, Գյումրու և Փարաքարի նախընտրական ցուցակներից բացի, քննարկվում են նաև առաջիկա անելիքները: Փաշինյանը բոլոր հարցերին ինքն է անդրադառնում:

Այս պահին ՔՊ-ական վարչության անդամներն ու մարզի «վերնախավը» Փաշինյանին համոզել են, որ ամեն բան կարգին է, ընդդիմությունը ընտրվելու շանս չունի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 

Placeholder