Լաթաքիայի հայերին հրամայել են տներից դուրս չգալ
Քաղաքական
23:31 07/03/2025
Աշխարհ

Լաթաքիայի հայերին հրամայել են տներից դուրս չգալ

Սիրայի Լաթաքիա քաղաքում երեկ և այսօր լարված իրավիճակ է։ Քաղաքում բախումներ են ընթանում, հայերն իրենց տներից աղմուկ են լսում, բախումների ձայներ, բայց մանրամասն լրատվությունչուն չունեն։ Այդ մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց հայկական «Գանձասար» պարբերականի Լաթաքիայի թղթակից Նաիրի Կարապետյանը՝ նշելով , որ հայ համայնքի պատասխանատուները հրահանգել են բնակիչներին տանից դուրս չգալ, փակ են հայկական դպրոցներն ու եղեղեցին՝ որպես ապահովության  միջոց։

Նրա փոխանցմամբ՝ բախումների մասին տեղեկանում են այնքանով, որքանով հաղորդվում է արաբական հեռուստաալիքներով, եւ տանից լսում են դրսից եկող ձայները։ 

«Անվտանգային ուժերը փորձում են  իրավիճակը կարգավորել, այս գիշերվանից մինչև առավոտյան 10-ը հայտարարված էր պարետային ժամ, բայց հետո այն երկարաձգվեց մինչև երեկոյան ժամը 9-ը։ Հայերս սպասում ենք իրավիճակի հանդարտվելուն»,- նշեց մեր գործընկերը՝ ավելացնելով, որ հայկական դպրոցներն ու եկեղեցին կբացվեն, երբ վստահ լինեն, որ խաղաղ է։

Երեկ  կեսգիշերից Սիրիայի բոլոր նահանգներում իրավիճակը  լարվել է։

«Տեղեր կան, որ պարզապես ժողովուրդն է զորակցական ցույցերի դուրս եկել՝ իշխանություններին աջակցելու համար, տեղեր կան, որ  ուղղակի ջարդեր են եղել, բայց Հալեպում  իրավիճակը հանգիստ է», -այս մասին  «Փաստինֆո» -ին հայտնեց Սիրիայում իշխանափոխությունից հետո լուծարված խորհրդարանի հայ համայնքի պատգամավոր Մարիա Գաբրիելյանը։

Placeholder