Հիմա ճշմարտության դեմքն էնքան սարսափելի է. Նազենի Հովհաննիսյան
Համացանց
09:10 07/03/2025
Հայաստան

Հիմա ճշմարտության դեմքն էնքան սարսափելի է. Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն սոցցանցի իր էջերում գրում է.

«Ժողովուրդը ե՞րբ է դառնում ազգ, և ազգը ինչպե՞ս է դառնում ժողովուրդ: Երեկ իմ ավագ ընկերոջ հետ քննում էինք էս հարցը:

Դու՞ք ինչ կասեք:

Ես վաղուց դադարել եմ լավատեսության շղարշով ծածկել խոցող ու հիմնականում զազրելի իրականությունը: Ճշմարտությունը մերկ է ու այլանդակված. ու չկա որևէ հագուստ, որով գեղեցկացնես:

և մի օր, եթե իհարկե ուզում ենք առողջանալ, ու բազմանդամ, խառնիճաղանջ ժողովրդահանրությունից հետ դառնալ դեպի ազգություն, պիտի կարողանանք զատել մեր ներսի իրական աղբը, հիվանդությունը, ու հիվանդացնող բջիջները՝ ՏԵՍՆԵԼՈՎ ու ընդունելով, որ կան, և ըստ դրա նոր ԲՈւԺՎԵԼՈւ ՀԱԲԸ ԳՏՆԵՆՔ:

Հիմա ճշմարտության դեմքն էնքան սարսափելի է, որ դիմակներով ծածկված խուսանավում է մի ամբողջ հայ ազգ... կամ ժողովուրդ.... կամ հանրություն... կամ էն ՝ ինչ մնացել է դարերից մինչև մեր օրեր հասած մարդկանց համախմբից, հասել ու անդունդին կանգնած է:

Ու ամեն մեկը վստահ է, որ իր հերթը չի գա՝ նետվելու... ու ամեն ոք նորից նույն սխալ մտայնությամբ շարունակում է դիմակներով թաքցնել անգամ իրենից՝ իրականը....
Ընտրությունը՞

կամ դիմակը կպոկի
կամ...

Հ.Գ. #գերիներ #ոչնչացողպատմություն #գողացված արժեքներ

Թշնամին կիբեր մակարդակում մեզ կոնկրետ գրոհում է, ու մենք անգամ էստեղ ենք անպաշտպան՝ ունենալով լավագույն մասնագետները այթի ոլորտում ԱՇԽԱՐՀՈՎ ՄԵԿ,
որովհետև Հայաստանում չթողեցին մարդ մնա, չուզեցան, որ ապահով լինենք, Քաոսով ու համընդհանուր աղմուկով խառնարանում ՈՐԱԿ ու համախմբում չի լինում:

Ոչ էլ պաշտպանություն:
Ոչ էլ հետագա տեսլական
Ոչ էլ պետականություն
Ոչ էլ Ազգություն՝ որպես թթխմոր, որից հաց թխվի,
որով կերակրվեն ու նոր սերունդները լինեն ԱՌՈՂՋ... ու ՈՂՋ:

Հ.Գ. Ինքնախաբեությունը, թե ամեն բան ինքն իրեն կլուծվի ), վաղուց էլ չի աշխատում:

Մնալու են էն ազգերն ու Պետությունները, որոնք ԶԱՏՈւՄ ԵՆ իրենց համար կարևորն անկարևորից, ու որոշում ունենում ԱՊՐԵԼՈւ, ու ամրացնելու սեփական Երկիրը»։

Placeholder