Նույնիսկ «Զանգեզուրի միջանցք» ստանալուց հետո էլ Թուրքիան սահմանը չի բացի. Վարուժան Գեղամյան
Քաղաքական
23:10 07/03/2025

Նույնիսկ «Զանգեզուրի միջանցք» ստանալուց հետո էլ Թուրքիան սահմանը չի բացի. Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է

«Նույնիսկ «Զանգեզուրի միջանցք» ստանալուց հետո էլ Թուրքիան սահմանը չի բացի։

- Երբ Հայաստանը դադարում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումով զբաղվել, նա ինքն իրեն զրկում է իր արտաքին քաղաքական զինանոցում եղած ավտանգային ամենաարդյունավետ գործիքներից մեկից:

- ՀՀ-ն իր արտաքին քաղաքականությամբ ստեղծել էր աշխարհում տեղի ունեցող ցեղասպանական գործողությունների դեմ պայքարող երկրի իմիջ: Դրանով մեր կշիռը բարձրանում էր, ինչը հնարավորություն էր տալիս դիվանագիտական հարթակներում մանևրելու և  մեր դիրքերն ամրապնդելու:

- Թուրքիայի համար Հայաստանի հետ փակ սահմանը ավելի շատ քաղաքական շահ տվող գործոն է, քան բացը: Նույնիսկ «Զանգեզուրի միջանցք» ատանալուց հետո սահմանը չի բացվի:

- Հայաստանի դեմ փակ սահմանը Թուրքիան բանեցնում է որպես յուրհատուկ խայծ, թե բաց սահմանը փրկություն է Հայաստանի համար: Որևէ հաշվարկ չկա՝ տնտեսապես կշահի Հայաստանը, թե ոչ»:

Placeholder