Պակիստանցի իրավապաշտպան Սայիդա Ղուլամ Ֆաթիման մտադիր է մեկնել Բաքու և ներկա լինել Ռուբեն Վարդանյանի դատավարությանը
Իրավունք
17:49 07/03/2025
Աշխարհ

Պակիստանցի իրավապաշտպան Սայիդա Ղուլամ Ֆաթիման մտադիր է մեկնել Բաքու և ներկա լինել Ռուբեն Վարդանյանի դատավարությանը

2016 թվականի «Ավրորա» մրցանակի հավակնորդներից պակիստանցի իրավապաշտպան Սայեդա Ղուլամ Ֆաթիման մտադիր է մեկնել Բաքու՝ մասնակցելու Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը։ Այս մասին Free Armenian Prisoners-ը։

«Հեշտ է հեռվից դատապարտել անարդարությունը, մինչդեռ իրական փոփոխությունը գործողություն է պահանջում: Այդ իսկ պատճառով ես որոշել եմ մեկնել Բաքու՝ ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի դատական լսումներին:

Խնդրում եմ, միացեք ինձ՝ ցուցաբերելով համերաշխություն, ինչպես կարող եք»:

Սայեդա Ղուլամ Ֆաթիման 2016 թ. «Ավրորա» մրցանակի չորս հավակնորդներից էր, որին աջակցում էր Humans of New York (HONY) նախագիծը: Ֆաթիման ճանաչման է արժանացել Պակիստանում աշխատանքի հիմնարար չափորոշիչների ներդրման և քաղաքականության ձևավորման ջանքերի համար ցուցաբերած նախաձեռնողականության համար: 


 

Placeholder