Մարտի 8-ի ամենաթանկ ծաղկեփնջերը վաճառվում են Հարավային Կորեայում և Հայաստանում
Տնտեսություն
16:41 08/03/2025
Աշխարհ

Մարտի 8-ի ամենաթանկ ծաղկեփնջերը վաճառվում են Հարավային Կորեայում և Հայաստանում

Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, ամենաթանկ ծաղկեփնջերը վաճառվում են Հարավային Կորեայում, Հայաստանում և Արգենտինայում։ Այս մասին հայտնում է Ռիա նովոստին՝ վկայակոչելով տեղի սուպերմարկետների տվյալները։

Այսպես, Հարավային Կորեայում փոքրիկ ծաղկեփունջը կարժենա 28,6 դոլար, Հայաստանում՝ 24,7 դոլար, Արգենտինայում՝ 22,2 դոլար։

Ծաղիկների բարձր գներ են գրանցվել նաև Ավստրալիայում ($22), ԱՄՆ-ում ($21.4), Ղազախստանում ($21.4), Ուզբեկստանում ($20), Վրաստանում ($18.9), Լեհաստանում ($15.9), Ղրղզստանում ($15.6) և Թուրքիայում ($13.7):

Գազետա.ռու-ն գրում է, որ Ռուսաստանը միայն 14-րդ տեղում է՝ կակաչների ծաղկեփնջի արժեքը՝ 9,3 դոլար։

Ամենաէժան ծաղկեփնջերը կարելի է գնել Բուլղարիայում ($1.8), Նիդեռլանդներում ($2.5), Բրազիլիայում ($2.6), Բելգիայում ($2.8), Լատվիայում ($3.2), Ավստրիայում ($3.3), ինչպես նաև Մեքսիկայում ($3.5), Չեխիայում ($3.5), Սերբիայում ($3.9) և Հունգարիայում ($4):

 

Placeholder
Մարտի 8-ի ամենաթանկ ծաղկեփնջերը վաճառվում են Հարավային Կորեայում և Հայաստանում