Հոսպիտալացման մասին լուրերից հետո Եվգենի Պետրոսյանը Մարտի 8-ի առթիվ շնորհավորական ուղերձ է հրապարակել
Աշխարհում
17:31 08/03/2025
Աշխարհ

Հոսպիտալացման մասին լուրերից հետո Եվգենի Պետրոսյանը Մարտի 8-ի առթիվ շնորհավորական ուղերձ է հրապարակել

Չնայած տեղեկատվությանը, որ ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ, հումորիստ Եվգենի Պետրոսյանը հոսպիտալացվել է ստամոքս-աղիքային արյունահոսությամբ,  Ինսթագրամ սոցիալական ցանցի իր պրոֆիլում նա շնորհավորական ուղերձ է հրապարակել Կանանց միջազգային օրվա առթիվ։

Ռիա նովոստին գրում է, որ դեռևս չի հաջողվել կապ հաստատել արտիստի, նրա կնոջ կամ նրա  ներկայացուցիչների հետ։

Կայքը նաև գրում է, որ մարտի 10-ին Սերպուխովի Ռուսաստանի մշակույթի պալատում նախատեսված է Եվգենի Պետրոսյանի նոր՝ «Պետրոսյան շոու» ​​ծրագրով համերգը, որը դեռ չի չեղարկվել կամ հետաձգվել։

 

Placeholder