Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Զելենսկուն ձեռք է տալիս, որ Ուկրաինայում հակամարտության շարունակվում է. Սլովակիայի վարչապետ
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ձեռք է տալիս, որ իր երկրում հակամարտություն շարունակվի։
«Զելենսկուն ձեռք է տալի՞ս պատերազմը։ Իմ կարծիքով՝ այո։ Նրան դա դուր է գալիս, քանի որ նա զգալի ֆինանսական օգնություն է ստանում որոշ երկրներից, և սա նաև ընտրական խնդիր է, պատերազմի պատճառով ընտրություններ չեն լինում», - ասել է Ֆիցոն։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, բայց և այնպես, ըստ Ֆիցոյի, Զելենսկին փոխել է իր հռետորաբանությունը Բրյուսելում վերջերս կայացած ԵՄ գագաթնաժողովում և խոսել հրադադարի հնարավորության մասին։