Էդգար Ղազարյան. Նախաձեռնության հեղինակներին սպասվում են դաժան օրեր, ողջ հանրությանը` ուշագրավ բացահայտումներ
Քաղաքական
18:52 08/03/2025
Հայաստան

Էդգար Ղազարյան. Նախաձեռնության հեղինակներին սպասվում են դաժան օրեր, ողջ հանրությանը` ուշագրավ բացահայտումներ

Հասարակական գործիչ էդգար Ղազարյանը իր գործի շրջանակնեչում խոստանում է ուշագրավ բացահայտումներ։ 

«Իմ դեմ հարուցված քրեական վարույթով դատարան ուղարկված մեղադրական եզրակացության և գործի նյութերին ծանոթանալուց հետո, այս պահին կարող եմ միայն ասել, որ նախաձեռնության հեղինակներին` դաժան (հոգետանջ) օրեր, իրավապահներին` ծանրաբեռնված աշխատանք, իսկ ողջ հանրությանը` ուշագրավ բացահայտումներ են սպասվում»,- գրել է Ղազարյանը։ 

Դատարանի որոշմամբ  սահմանափակվել է Էդգար Ղազարյանի խոսքի ազատությունը, որը  վերաբերում է դատավորներին, դատախազներին, քննիչներին, փաստաբաններին և հարկադիր կատարողներին, այսինքն նա վարչական հսկողության տակ է և իրավունք չունի նրանց մասին հրապարակային արտահայտվել։

Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար, ինչն ենթադրում է 2-5 տարի ազատազրկում:

 

Placeholder