Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Հրապարակ». Քոչարյանը ծաղիկներ է նվիրել կանանց, բարեմաղթանքներ հղել, տողատակերում էլ հասկացրել, որ առաջիկայում մեծ անելիքներ ունեն
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ Կոնգրես հյուրանոցում հյուրընկալել է «Հայաստան» դաշինքի խմբակցության կին պատգամավորներին, խմբակցության փորձագետ կանանց և պատգամավորների կին օգնականներին՝ շնորհավորելու Մարտի 8-ը։ Հավաքին մասնակցել են նաև խմբակցության տղամարդ պատգամավորներից մի քանիսը։ Մեզ պատմեցին, որ նախագահը քաղաքական ուղերձներ չի արել, կարճ հավաք է տեղի ունեցել, ծաղիկներ է նվիրել կանանց, շնորհավորել, բարեմաղթանքներ հղել, տողատակերում էլ հասկացրել, որ առաջիկայում մեծ անելիքներ ունեն։
Փետրվարի 17-ի իր ասուլիսում Քոչարյանը, ըստ էության, ազդարարեց ակտիվ քաղաքական գործունեության մասին, թեպետ մոտ 2 տարի պասիվ էր և թիմում անգամ տպավորություն ունեին, որ նա որոշել է հեռանալ քաղաքականությունից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: