Մ23 տարեկանների ԵԱ. Ըմբիշ Սերգեյ Սարգսյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին
Օրվա թեմա
14:23 08/03/2025
Հայաստան

Մ23 տարեկանների ԵԱ. Ըմբիշ Սերգեյ Սարգսյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մարտի 8-14-ը կընթանա Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։

Մրցումային առաջին օրը 97 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը 11-3 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Աբդուլա Շաբանովին և դուրս եկավ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության 1/8 եզրափակիչ։

70կգ քաշային կարգում էլ Վլադիմիր Ազարյանը 8։3 հաշվով հաղթել է հունգարացի Մարտոն Վարգային։

Նշենք, որ Հայաստանն այդ ստուգատեսում կներկայացնեն.

Ազատ ոճ
Նորիկ Հարությունյան (57 կգ)
Լևիկ Միքայելյան (61 կգ)
Հայկ Աբրահամյան (65 կգ)
Վլադիմիր Ազարյան (70 կգ)
Նարեկ Նիկողոսյան (74 կգ)
Ռազմիկ Եփրեմյան (86 կգ)
Կնյազ Իբոյան (92 կգ)
Սերգեյ Սարգսյան (97 կգ)
Խաչատուր Խաչատրյան (125 կգ)

Հունահռոմեական ոճ
Արայիկ Թոփալյան (55 կգ)
Սուրեն Աղաջանյան (60 կգ)
Դավիթ Ջոթյան (63 կգ)
Ռուբեն Միրանյան (67 կգ)
Աշոտ Խաչատրյան (72 կգ)
Մարտիկ Պետրոսյան (77 կգ)
Էրիկ Տեր-Մաթեւոսյան (82 կգ)
Վիգեն Նազարյան (87 կգ)
Հարություն Կիրակոսյան (97 կգ)
Ռազմիկ Քուրդյան (130 կգ)

 

 

Placeholder