Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սիրիայի իշխանությունները երկու օրվա ընթացքում ավելի քան 300 խաղաղ բնակչի են կյանքից զրկել. իրավապաշտպաններ
Սիրիայում նոր իշխանությունները երկու օրվա ընթացքում ավելի քան 300 խաղաղ բնակիչ են սպանել: Deutsche Welle-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում են իրավապաշտպանները։ Ըստ Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կազմակերպության (SOHR), սպանվածների մեծ մասը ալավիներ են, որոնք երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի շրջապատից են։
Reuters -ը գրում է, որ սիրիական նոր ռեժիմի պաշտոնական լրատվամիջոցները տարածել են երկրի ներքին գործերի նախարարի հայտարարությունը կառավարական և կառավարամետ ուժերի կողմից «անհատական խախտումների» մասին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սիրիական կառավարությունը Լաթաքիա և Տարտուս նահանգներում, որտեղ ապրում են ալավիները, «անվտանգության վերականգնման օպերացիա» է սկսել, որի նպատակն է, ըստ պաշտոնական տվյալների, «Ասադի զինյալների մնացորդների և նրանց աջակցողների դեմ»։
Նախօրեին Լաթաքիայում բախումներ են տեղի ունեցել Ասադի կողմնակիցների և նոր կառավարության անվտանգության ուժերի միջև, որոնք SOHR-ն անվանել է ամենադաժանը 2024 թվականի վերջին Ասադի ռեժիմի տապալումից ի վեր: