Վրաստանում նույնպես երկրաշարժ է գրանցվել
Տարածաշրջան
19:46 08/03/2025
Տարածաշրջան

Վրաստանում նույնպես երկրաշարժ է գրանցվել

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել: Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի նախնական տվյալների համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թիանեթիից 27 կմ հյուսիս-արևելք՝ Ուքանապշավի գյուղում։

Նրանց տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 15:28-ին։

1tv.ge-ի հաղորդմամբ, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.0 մագնիտուդ։

Այսօր առավոտյան 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել նաեւ Հայաստանում՝ Վրաստանի սահմանից 45 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրաշարժի ցնցումները, ըստ աղբյուրի, զգացվել են նաև Վրաստանում։

Placeholder