Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Ժողովուրդ». Որքան է արժեցել «Երևանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառումը հպարտ հարկատուների համար
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երևանում մարտի 1-ին և 2-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի ունեցավ «Երևանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառումը, որը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանի և հպարտ հարկատու քաղաքացու համար արժեցավ 54 մլն 991 հազար (գրեթե 55 մլն) դրամ, որը համարժեք է 140 հազար դոլարի։
Քաղաքապետարանից միջոցառմանն ընդառաջ հայտնել էին, որ մարտի 1-ից հրապարակում կգործի գրքերի տոնավաճառ, իսկ մարտի 2-ին տոնավաճառին զուգահեռաբար կկայանա համերգ, որտեղ ելույթ կունենան «Լավ էլի», Սոնա Գյուլխասյան – Ռաֆայել Պետրոսյան, «Ջազ քնեքշն» և «Նեմրա» խմբերը։
Միջոցառման ընթացքում կազմակերպվել էին պանելային քննարկումներ, նաև ընթերցանության անկյուն, որտեղ ժամանակակից և դասական հեղինակների ստեղծագործություններ էին կարդում հայտնի և տաղանդավոր դերասաններն ու արտիստները։
ՀՀ Պետական գնումների կայքից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կնքված պայմանագրի համաձայն՝ Ազնավուրի անվան հրապարակում տեղադրվել է 17 վրան, որոնք վարձակալությամբ են տվել գրքավաճառներին։ Այս միջոցառման համար անգամ 28 հատ հատուկ պահարաններ են պատրաստվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։