Ամենից շատ կարդացված նյութեր
.jpeg)
Հոսպիտալացման մասին լուրերից հետո Եվգենի Պետրոսյանը Մարտի 8-ի առթիվ շնորհավորական ուղերձ է հրապարակել
Չնայած տեղեկատվությանը, որ ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ, հումորիստ Եվգենի Պետրոսյանը հոսպիտալացվել է ստամոքս-աղիքային արյունահոսությամբ, Ինսթագրամ սոցիալական ցանցի իր պրոֆիլում նա շնորհավորական ուղերձ է հրապարակել Կանանց միջազգային օրվա առթիվ։
Ռիա նովոստին գրում է, որ դեռևս չի հաջողվել կապ հաստատել արտիստի, նրա կնոջ կամ նրա ներկայացուցիչների հետ։
Կայքը նաև գրում է, որ մարտի 10-ին Սերպուխովի Ռուսաստանի մշակույթի պալատում նախատեսված է Եվգենի Պետրոսյանի նոր՝ «Պետրոսյան շոու» ծրագրով համերգը, որը դեռ չի չեղարկվել կամ հետաձգվել։